Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի կապակցությամբ մինչև մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված Է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցված Է ուղիղ ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այդ մասին իրազեկված են ՉԺՀ-ի ավիաիշխանություններն ու համապատասխան ավիաընկերությունները: Սահմանափակումները կգործեն մինչեւ ձմեռային նավիգացիայի սեզոնի վերջը (մարտի 29-ը)»,- ասված Է հայտարարության մեջ: Գործակալությունում հավելել են, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող Է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից: Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ Էին իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: