Աշխարհում արդեն նոր տիպի COVID-19 կորոնավիրուսից ավելի քան 250 հազար մահվան դեպք է գրանցվել: Այդ մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նոր կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 250.134 մարդ, ապաքինվել է ավելի քան 1,145,400-ը:
Իսկ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 3571615 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: