f

Անկախ

Իրանը Հայաստանին էժան գազ չի տա


Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, հայտարարել է, որ " եթե մեր գազամուղը "ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի" չվաճառվեր ՌԴ-ին, ապա մենք այսօր կկարողանայինք 40-50 դոլարով Իրանից գազ գնել"... Այսպիսի հայտարարություններ կարող էր անել միայն պատմություն չիմացող և արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող մեկը...

Սկսենք նրանից, որ ի տարբերություն Հայաստանի, որը լոկալ խաղացող է, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը գլոբալ խաղացողներ են և շատ դեպքերում իրենց գլոբալ և հեռավար շահերից դուրս գալով կգնան զիջումների, եթե գիտենան, որ կարճատև ժամանակով կարող են ինչ-որ բան շահել... Եթե որևէ մեկը մտածում է, որ Իրանը, որը բացահայտ առճակատման մեջ է Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ ու շատ կոնկրետ շահեր ունի Մեծ Մերձավոր Արևելքում, Հայաստանի միկրո գազի շուկայի և Հայաստանին լավություն անելու համար կգնա կոնֆլիկտի Ռուսաստանի հետ, որի ձեռքում է հայաստանյան գազի շուկան, չարաչար սխալվում է... 2016 թ-ից ի վեր, երբ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում, Յեմենում և Իրաքում ծավալվող իրադարձությունների ֆոնին ընդհանրապես սերտացան, Իրանից գազ ստացողների երազանքներն ընդհանրապես հօդս պետք է ցնդեն...

Բոլորը շատ լավ գիտեն, որ Մոսկվայի համար "Գազպրոմը" ՌԴ ԱԳՆ-ին կից կառույց է և գազի վաճառքը Պուտինի համար զուտ բիզնես չէ... Բոլորս նաև շատ լավ հասկանում ենք, որ ՌԴ-ի համար հայաստանյան միկրո գազի շուկան, որի բաժանորդները ավելի քիչ գազ են ծախսում, քան մերձմոսկովյան խոշոր մի ՋԷԿ, ավելի շատ քաղաքական նշանակություն ունի... Այստեղ բիզնեսից խոսելն ավելորդ է...

ԽՍՀՄ փլուզումից հետո Մոսկվայում շատ լավ հասկանում էին, որ նույնիկ 102-րդ ռազմաբազի առկայության դեպքում Հայաստանում իրենց դիրքերն ամրապնդելու ամենակարևոր միջոցներից մեկը՝ հայաստանյան ենթակառուցվածքներն իրենց ենթակայության տակ վերցնելն էր, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գազատարներն էին և գազի շուկան ընդհանրապես, որի շնորհիվ էլ նրանք պահպանում են իրենց ազդեցությունը Հայաստանում... Դրանով նաև Մոսկվան կանխեց դրանց վերահսկողության անցումն արևմտյան և ամերիկյան ձեռներեցներին, քանի որ վերջիններս ամեն ինչ կանեին դրանք իրենց վերահսկողության տակ վերցնելու՝ ՌԴ-ի դիրքերը թուլացնելու և Իրանին Հայաստանից ավելի վանելու նպատակով...

ՌԴ-ի հայաստանյան գազի շուկայում մենաշնորհային դիրք ունենալն այս պահին շատ ձեռնտու է նաև Իրանին, որի համար գլոբալ և լոկալ առումով բացարձակ անընդունելի է արևմտամետ Վրաստանի և բացահայտ հակաիրանական քաղաքականություն վարող հարևան Ադրբեջանի կողքին ունենալ նաև արևմուտքի կողմից վերահսկվող Հայաստանի և Արցախի նման հարևաններ...

Ենթադրում եմ, որ Արամ Սարգսյանին ոգևորել են 2018 թ-ի փետրվարի 12-ին Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջանիի լրագրողներին ասվածը, որ Իրանը պատրաստ է Երևանին գազ վաճառել հարմար գներով, որից հետո նույն Թեհրանն այս ուղղությամբ որևէ բան չարեց... Երևի հասկանալի է, թե ինչու այդ հայտարարությունը հայտարարություն էլ մնաց... Այնպես որ, Իրանից էժան գազ գնելու երազանքները այդպես երազանք էլ կմնան, քանի որ Թեհրանը Մոսկվայի հետ հարաբերությունները երբեք Երևանի միկրո գազի շուկայի պատճառով չի փչացնի...

Ավելին` եթե մինչ 2018 թ-ի հայաստանյան, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, Իրանը շատ թույլ քայլեր էլ ձեռնարկում էր ռուսաստանյան ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացնելու համար, ապա Փաշինյանի իշխանության գալուց հետո Թեհրանին ձեռնտու է, որ Մոսկվան ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում, քանի որ նրանք շատ լավ տեղյակ են, թե Նիկոլ Փաշինյանն ու հատկապես նրա բացահայտ արևմտամետ թիմն ինչ կողմնորոշում ունեն և ինչ կենտրոններից են հովանավորվում...

Ի դեպ, շատ լավ կլինի Արամ Սարգսյանը Փաշինյանից հարցնի, թե ինչու՞ վերջինս կտրուկ փոխեց իր հակառուսական հռետորաբանությունը և հրաժարվեց ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ծրագրերը կյանքի կոչելուց, ինչպես նաև այլ հայտարարությունները կյանքի կոչելուց, որոնք նաև վերաբերում էին գազի շուկային...

Հ.Գ. Պետք է լինել իրատես... Քանի դեռ Մոսկվան պահպանում է իր ռազմատնտեսական դիրքերը Հայաստանում, որոնք համապատասխանում են Իրանի շահերին, ավելորդ է խոսել Իրանից էժան գազ գնելու մասին, եթե նույնիսկ այդ գազատարը պատկաներ Երևանին... Իրանը Ռուսաստանի հետ Հայաստանի պատճառով իր հարաբերությունները չի փչացնի...

գազ Ռոբերտ Քոչարյան Արամ Սարգսյան Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Իրան Ռուսաստան

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին