Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Նեյմարը պատրաստ է նույնիսկ 50 տոկոս ցածր աշխատավարձի, քան ստանում է հիմա փարիզյան ակումբում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ նրան անպայման կվերադարձնի կատալոնական ակումբ:
Բրազիլացին «Բարսելոնայից» հեռացել է 2017-ին, որտեղ հանդես է եկել 2013-2017 թվականներին: