Միլանի «Ինտերում» վարձակալությամբ հանդես եկող Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։
Չիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի նախագահ Լուիս Նավարետեն պատմել է, որ բանակցություն է ունեցել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։
Լուիս Նավարետեն ասել է. «Ես զրուցել եմ Ալեքսիսի հետ. նա ցանկանում է կարիերան ավարտել«Ունիվերսիդայում»։ Սանրեսի տեղափոխությունը կախված է նրա ներկայացրած ֆինանսական պայմաններից»։
Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է իտալական «Ռոման»։