f

Անկախ

Թադևոս Պողոսյան. «Մենք ուժեղ ազգ ենք. մեզ ոչինչ չի կարող վախեցնել»


Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով շուրջ 2 ամիս է կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր չեն կարողանում նաև լիարժեք մարզվել:

Դահուկավազքի Հայաստանի  հավաքականի անդամ Թադևոս Պողոսյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, Աշոցքի սարերում  մարզումներ անցկացնելու, ցանկացած իրավիճակը հաղթահարել փորձելու կարողության մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Իմ կարծիքով սպորտում մեծ փոփոխություններ չեն կարող լինել:  Բնական է,  որ օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություննմերին մարզիկներն ու երկրպագուներն անհամբերությամբ էին սպասում, բայց դրանք միայն որոշակի ժամանակով են հետաձգվել: Երբ համաճաևրակից հետո  հունի մեջ ընկնենք, ամեն ինչ ըստ հերթականության կընթանա: Նշեմ որ, դեղամիջողներից բացի նաև սպորտ է բուժում հիվանդություններ:

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում:

-Մարզումների պարապմունքների անցկացման պլանը պարապելու պլանը նախօրոք է կազմվում մեր մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների կողմից: Այժմ, ըստ այդ պլանի, արշավներ ենք սարերում: Կարողանում ենք լիարժեք մարզվել՝ դահուկ քշել, քանի որ Աշոցքի սարերում մինչև հունիս ձյուն է լինում: Այս ամենից հետո հավանաբար ուսումնամարզական հավաքների կմասնակցենք: Անպայման ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներիս և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի  գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանին, որ այս իրավիճակում  անգամ շարունակում են պլանավորել մեր մարզումներն ու հավաքները :

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք:

- Հաստատապես կարող եմ ասել, որ սպորտին ոչ մի վտանգ չի երբևէ սպառնացել և չի սպառնա: Չմոռանանք, որ դեռ շատ ժամանակներ առաջ եղել են պատերազմներ, համաճարագներ, բայց էլի սպորտը կա ու ավելին՝ զարգանում է:

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Մարզիկ բառն ինքն իրենով արդեն ասում է՝ դժվարություն հաղթահարող: Կորոնավիրուսը չնչին բան է նպատակին ձգտող մարզիկի համար:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Ես մարզվում եմ ու համացանցի միջոցով շփվում ընկերներիս, հարազատներիս հետ Նույնն էլ խորհուրդ կտամ բոլորին՝ մարզվել  և շփվել այն մարդկանց հետ,   որոնց հետ երկար ժամանակ ոչ մի կապ չի եղել: Մեզ այդ հնարավորությունն ընձեռվել է:

Ցանկանում եմ բոլորին առողջություն, հիվանդներին էլ՝ շուտափույթ ապաքինում: Մենք ուժեղ ազգ ենք, և մեզ ոչինչ չի կարող վախեցնել:  

Սպորտ դահուկավազք Թադևոս Պողոսյան հարցազրույց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին