f

Անկախ

«Ծրագիրը գրել են կա՛մ դիլետանտները, կա՛մ մարդիկ, ովքեր խնդիր ունեն զուտ բիզնեսի աջակցության իմիտացիա ստեղծել»․ Վ․ Միրաքյան


Մարքեթոլոգ, գործարար, «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ճգնաժամի շրջանում բիզնեսի աջակցման պրոյեկտներից մեկը ենթադրում էր աջակցություն սարքավորումների ներկրման հարցում` 24 ամսյա վարկեր, 5 տոկոս պետության կողմից սուբսիդավորումով: Ասենք 12 տոկոսանոց դրամային վարկի 5 տոկոսը պետությունն է տալիս, մնացածը բիզնեսը: Ոլորտին ոչ ծանոթ մարդուն թվում է, թե հրաշալի տարբերակ է: Բայց էդպես միայն թվում է:

Բերեմ օրինակ: Tigran Karapetyan ը թղթյա հիգիենայի պարագաներ է արտադրում: Տիգրանը արտադրությունը մեծացնելու համար շատ է ուզում օգտվել այդ ծրագրից, բայց հետևյալ հաշվարկն է անում․

Չինաստանից արտադրական հաստոցներ պատվիրելու համար անհրաժեշտ է կանխավճար և պատվեր տալ 4-6 ամիս առաջ: Հետո, մոտ 7-8 ամսից հաստոցները կհասնեն Հայաստան, որից հետո, 1-2 ամսից արտադրությունը կսկսի գործել: Այսինքն, անտոկոս վարկը վերցնելուց մոտ մեկ տարի հետո արտադրությունը կսկսի գործել: Ապրանքը վաճառքից հետո էլ 1-2 ամսում նոր կսկսի գումարը հետ հոսել ընկերություն:

Ստացվում է, որ Տիգրանը վարկը վերցնելուց տարուց ավել անց նոր կարող է շահույթ ստանալ ներդրված սարքավորումներից: Բայց դրանից առաջ 1 տարի ստիպված է փակել վարկը, որն իր դեպքում ամիսը մոտ 10 հազար դոլար է լինելու (քանի որ 200 հազար դոլար է պետք սարքավորումների համար):

Հետևաբար, Տիգրանը հիմար չի, որ օգտվի պետության «աջակցությունից»: Ի՞նչ անել:

Մենք «Մանթաշով» գործարարների միությունով, որտեղ հավաքված են 42 միջին ու խոշոր գործարարներ, առաջարկել ենք տարբերակ, որը ոչ պետությանը կվնասի, ոչ էլ բիզնեսին․ մենք առաջարկում էինք գումարը տրամադրել 5 տարով, որից առաջին 2 տարին տոկոսների սուբսիդավորումով, մնացած տարիներին բիզնեսը պարտավորվում է վճարել վարկի տոկոսներն ամբողջությամբ: Կարծում ենք սա նորմալ մոտեցում է, քանի որ բիզնեսը պատրաստ է վճարել տոկոսներ, երբ արդեն շահույթ է ստանում, իսկ պետությունը ոչինչ չի կորցնում:

Տիգրանը «Մանթաշով»-ից է, «Մանթաշով»-ում էլի գործարարներ կան, ովքեր ուզում են արտադրությունը մեծացնել, բայց քանի որ վերոնշյալ ծրագիրը գրել են կա՛մ դիլետանտները, կա՛մ էլ մարդիկ, ովքեր խնդիր ունեն զուտ բիզնեսի աջակցության իմիտացիա ստեղծել, ծրագրից օգտվել չստացվեց:

Մենք էս հարցը հանրային չէինք ուզում բարձրացնել, մոտ մեկ ամիս առաջ այլ հարցերի հետ նամակով դիմել էինք համապատասխան պաշտոնյաներին, հետո զանգել ենք, հետո նորից ենք զանգել, հետո հասկացանք, որ ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի ու չի ուզում տեղյակ լինի, որոշեցինք սենց հարցը բարձրացնել:

Ի՞նչ կասեք ընկերներ, ի՞նչ անենք, վա՞տ բան ենք առաջարկել: Բա խելամի՞տ է արտադրություն մեծացնելու սարքավորումների համար 2 տարով գումար տալ»:

Վահրամ Միրաքյան «Մանթաշով» գործարարների միություն ֆեյսբուքյան գրառում տնտեսություն բիզնես

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին