Աշխատանքից ազատված ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին արդեն իսկ փոխարինող է նշանակվել։
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Գևորգ Հակոբյանը ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել»,–հայտնեցին ոստիկանությունից։
Հակոբյանին փոխարինող է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։