f

Անկախ

Հայաստան կգա թեստերի հումքի երկրորդ խմբաքանակը. արտադրության մեկնարկը մոտ է


Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:
«Ռեակտիվների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն էլ ակնկալվում է, որ Հայաստան կհասնի մայիսին: Երբ այն Հայաստան հասնի, հենց հաջորդ օրվանից կսկսենք փորձարկումներն ու արդեն արտադրությունը»,-ասաց Առաքելյանը:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ինստիտուտը կարտադրի 100 հազար թեստ: Նա վստահեցրեց՝ եթե կարիք լինի, ավելի շատ արտադրելու ներուժ ևս ունեն: Առաքելյանը դժվարացավ հստակ ասել, թե որքան ժամանակում աշխատանքը կավարտեն, սակայն նկատեց՝ շատ երկար չպետք է տևի, այնուամենայնիվ հստակ կլինի, երբ արտադրությունը սկսեն: «Արտադրությունը շատ բարդ չէ, ներգրավված մարդկանց թիվը կարող է լինել տարբեր՝ 5,10,20՝ կախված, թե արտադրվող թեստերի քանակն օրական ինչ ծավալի պետք է հասցնել»,-ասաց տնօրենը:
Թե մեկ թեստի արտադրման համար որքան գումար կծախսվի, պարզ կլինի արտադրությունը սկսելուց հետո: Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք արտահանման պոտենցիալ՝ Առաքելյանը նշեց՝ պոտենցիալ կա, սակայն դեռ չի կարող ասել՝ կլինի՞, թե՞ ոչ:
Կառավարության կողմից հատկացված գումարը հիմնականում տրամադրվել է հումքին: Ձեռքբերումների հարցով զբաղվում է հենց կառավարությունը: Գործադիրից տեղեկացանք, որ հումքը Հայաստան է գալու Չինաստանից, այն կհասնի մայիսի կեսերին, կոնկրետ օրը դեռևս հստակ չէ:
ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում էր կատարել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են ինստիտուտին: Մինչև այժմ Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերը ներկրել է:

նոր կորոնավիրուս թեսթ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին