f

Անկախ

Մինչ ադիբուդիական կրքեր են բորբոքվում, Հայաստանը կարող է վերածվել կովկասյան Իտալիայի


Եթե կորոնավիրուսով վարակվածների՝ վերջին օրերի տեմպը պահպանվի, ապա 2 շաբաթից Հայաստանում մենք կհատենք 4.000–ի սահմանագիծը։

Իշխանությունն ամեն ինչ թարս է անում։ Որոշումներն ուշացած են, անպատասխանատու և ոչ կոմպետենտ։

Երբ պետք էր կանխարգելիչ միջոցառումներ անել, ոչինչ չարեցին։

Երբ պետք էր արտակարգ դրություն հայտարարել, «այո»–ի քարոզով էին զբաղված՝ մարդկանց մեծ խմբերով հավաքելով ու վարակի տարածմանը նպաստելով։

Երբ պետք էր արտակարգ դրության պայմաններում արտակարգ միջոցառումներ իրականացնել (վարակի օջախների բացահայտում և ռիսկերի կառավարում, թեստավորման մեծ քանակի ապահովում, հոսպիտալացման պայմանների ստեղծում, թոքերի արհեստական օդափոխիչ սարքերի ձեռքբերում, ախտահանման աշխատանքների կազմակերպում, տնտեսության «բացման» նախապատրաստական աշխատանքների իրականացում, քարոզչություն և այլն), զբաղված էին լրիվ այլ խնդիրներով։ Արտակարգ դրության ռեժիմը կրեց ձևական բնույթ։ Հա՛մ վարակի դեմ պայքարը ձախողվեց, հա՛մ տնտեսությունը հսկայական հարված ստացավ։

Հիմա ուզում են երկուշաբթի օրվանից գործնականում հրաժարվել սահմանափակումներից, քանզի սոցիալ–տնտեսական ճնշումների տակ են մնացել։

Եթե սկզբում ասում էին, թե բա կորոնավիրուսն ում շունն է ու արտակարգ դրություն չէին հայտարարում, ապա հիմա էլ ասում են՝ վարակվածներն ում շունն են, որ իրենց պատճառով անհանգստանանք։ Մինչդեռ անցած 1,5 ամիսը պետք է օգտագործվեր տնտեսական կյանքի աշխուժացումը նախապատրաստելու համար։

«Գնացեք ձեր գլուխը ինքներդ պահեք կամ էլ թող ձեր ունևոր հարևանները, բարեկամները ձեր խնդիրները հոգան»․ սա՛ է վարչապետի որդեգրած քաղաքականության կարգախոսը կորոնավիրուսային պայմաններում։

Այն, որ պետք է տնտեսության ճյուղերն աշխատեն, հասկանալի է, բայց դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, որ մարդկանց կյանքի ու առողջության առումներով նվազագույն կորուստներ ունենանք։ Զրո աշխատանք կա այս ուղղությամբ։ Իշխանությունը զբաղված է բացառապես քաղաքական բանսարկություններով ու քրեաքաղաքական սերիալներ ապահովելով։

ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է և քաղաքացուն թողնում կորոնավիրուսի դեմ մեն մենակ։ Իսկ դա նույնն է, որ հնարավոր պատերազմի դեպքում մարդկանց հանես բաց դաշտ, չկիրառես հակաօդային պաշտպանության համակարգերը և հայտարարես, թե ով ինչպես կարող է, թող պաշտպանվի։

Ու մինչ քաղաքական դաշտում ադիբուդիական կրքեր են բորբոքվում, Հայաստանը կարող է վերածվել կովկասյան Իտալիայի՝ այդտեղից բխող բոլոր տխուր հետևանքներով։ Սրա՛ մասին է պետք մտածել։ Թե չէ կոռուպցիոն սկանդալներով ու քաղաքական հետապնդումներով այլևս ոչ մեկի չես զարմացնի։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում արտակարգ դրություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին