f

Անկախ

Պայքարեք COVID-19 համավարակի դեմ՝ դրական վերաբերմունքով


 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը մեկնարկում է «Պայքարենք COVID-19-ի դեմ դրական վերաբերմունքով» գլխագրով արշավ, որի մի մասն է նաև այս վիդեո մարտահրավերի նախաձեռնությունը։

COVID-19-ի դեմ անզիջում պայքար մղելիս պետք չէ մոռանալ ժպտալու և ամեն ինչում դրականը տեսնելու մասին։

Ձեզանից ոմանք արդեն դարձել են տանը մնալու իսկական վարպետներ, որոնք այս ընթացքում սովորել են կամ արել շատ հետաքրքիր ու դրական գործե՞ր, դե ուրեմն՝ կիսվեք ձեր փորձով, ցույց տվեք ձեր նոր բացահայտած տաղանդները, սովորած հմտությունները։

Օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը տեսանյութում պատմում է, թե ինչ դրական բաներ է արել այս ընթացքում և վիդեո մարտահրավեր է նետում Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանին, TEDxYerevan-ի կազմակերպիչ՝ Քրիստինե Սարգսյանին և քանդակագործ՝ Բոգդան Հովհաննիսյանին՝ պատմելու իրենց փորձի մասին։

Դուք էլ կարող եք անել նույնը ձեր ընկերների, գործընկերների կամ ծանոթների հետ միասին։ Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ պարզ քայլերը․

- վերցրեք ձեր հեռախոսը

- միացրեք տեսախցիկը

- ցույց տվեք, պատմեք, թե ինչ դրական բաներ եք սովորել, արել կամ, միգուցե, բացահայտել այս կարանտինի ընթացքում

- տարածեք տեսանյութը ձեր ֆեյսբուքյան էջում՝ նշելով՝ USAID Armenia և #fightcovid19withpositivity, #stayhome հեշթեգերը և/կամ ուղարկեք վիդեոն USAID Armenia ֆեյսբուքյան էջին և մենք կտարածենք այն։

 

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։ Ամենակրեատիվ, հետաքրքիր տեսանյութերի հեղինակներին սպասվում է անակնկալ։  

 

Հ․Գ․

Տեսանյութի ֆեյսբուքյան հղումը՝ 

https://www.facebook.com/USAIDArmenia/videos/244968816586014/?eid=ARBvWLevSCNDuFBY-_ian8Y0wdvl7cvWja1NG543hqCPvxUilMD18BVhsqpj4DKXq1FfI0gig8Q6H5n7

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Ավելին
Ավելին