f

Անկախ

Աճ գրանցողներից վերջինը․ 2019-ի տվյալները «ոգևորիչ» չէին


Այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների հրապարակումն առանձնակի սպասում ուներ: Նոր իշխանություններն առաջին անգամ պիտի ներկայացնեին իրենց տնտեսական աշխատանքի արդյունքը՝ իրենց իսկ առաջին եռամսյակի աշխատանքային տվյալների հետ համադրելով:

Իսկապես հետաքրքիր պիտի լիներ 2019-ի առաջին եռամսյակի համադրումը 2020-ի նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Հատկապես, որ 2019-ի տվյալները մեղմ բնութագրմամբ «ոգևորիչ» չէին: Անցած տարի հունվար-մարտին արտաքին ապրանքաշրջանառությունը 2018-ի համեմատ կրճատվել էր 5 տոկոսով (մեզանում «գեղեցիկ» ավանդույթ կա արտաքին ապրանքաշրջանառության հաշվարկներ-համադումները կատարել տարադրամով):

Մինչ արտաքին առևտրի տվյալների համադրումը, դիտարկենք մեր իշխանությունների ամենասիրելի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը: Այն, որ այս տարվա առաջին եռամսյակի ՏԱՑ-ը նախորդ տարվա համեմատ ուղիղ 4 տոկոսանոց աճ ունի, նույնիսկ ծաղրանկարների թեմա դարձավ: Արտակարգ դրության պատճառով համարյա կիսով չափ քիչ աշխատանքային օրեր ունեցող մարտին ՏԱՑ-ը պաշտոնական տվյալներով ընդամենը 4.9 տոկոսով է կրճատվել նախորդ տարվա մարտի համեմատ: Բայց եռամսյակը աճ է արձանագրել հունվարի 9.3 տոկոսանոց ու փետրվարի 9.2 տոկոսանոց տվյալների «շնորհիվ»: Զուտ այն պատճառով, որ սա տեսանելի ապագայում, ցավոք, վերջին տնտեսական հաշվետվություններից էր, բավական ներողամիտ ընկալվեց մասնագիտական շրջանակների կողմից:

Սակայն կա մեկ փաստ, որ հնարավորինս քիչ էր կախված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դարձած կորոնավիրուսից: Հետևաբար այն հնարավորինս շատ կարելի է համարել մեր տնտեսական իշխանությունների «ձեռագործ» արդյունք: Մեկ տարուց ավելի մեր իշխանությունները հպարտանում էին գնաճի բացակայությամբ: Իզուր էին համարյա բոլոր տնտեսագետները միաբերան բացատրում, որ դա հպարտանալու պատճառ չէ: Իզուր էին շատ տնտեսագետներ փորձում բացատրել, որ դրամի արժևորման ու խիստ փոխարժեքի պատճառով գնաճն իրականում տեղափոխվել է տարադրամի ոլորտ: Այսինքն, մեր ներքին շուկայում գներն աճում էին դոլարով: Պարզ սպառողն այս փաստն առժամանակ չի նկատի: Հետևաբար չէին «նկատում» նաև մեր «պոպուլիստները»: Իսկ դա սպառողի գրպանին խփելուց զատ առաջին հերթին հարվածում է տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտներին: Բայց քանի դեռ մեր արտագնա աշխատուժը շարունակում էր տրանսֆերտներով ապահովել տարադրամի պահանջարկը, կարելի էր ձևացնել, թե խնդիրը կարևոր չէ:

2019-ի առաջին եռամսյակի արտաքին ապրանքաշրջանառության հաշվարկներն արվել են 1 դոլարը 487.23 դրամ փոխարժեքով: Այս տարվա միջին հաշվարկային փոխարժեքն ավելի ցածր է՝ 482.32 դրամ: Արդյունքում տարադրամով 2020թ․ հունվար-մարտը 4 տոկոսով նվազեց նախորդ տարվա համեմատ (5 տոկոս 2019-ին, ևս 4՝ 2020-ին): Բայց 4 տոկոսանոց անկումն արձանագրվել է դոլարային հաշվարկով: Դրամային ավելի մեծ է՝ 5 տոկոս: Դոլարային հաշվարկով արտահանումը նույնիսկ 0.2 տոկոսով աճել է: Բայց այդ ընթացքում ազգային դրամի արժևորման հաշվին դրամային հաշվարկով արտահանումը նվազել է 0.8 տոկոսով: Ինչո՞ւ ենք կարևորում, այս հարցը ինքնին հռետորական է: Որովհետև հանրահայտ փաստ է՝ դրամի արժևորումը բացասական ազդեցություն ունի արտահանման վրա: Այդպես մեր արտադրանքը թանկանալով պակաս մրցունակ է դառնում արտաքին շուկայում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին