f

Անկախ

Աշխարհում COVID 19-ի վարակակիրների թիվը գերազանցել է 3,3 մլն-ը, ապաքինվածների թիվը՝ 1 մլն-ը


Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 3,3 մլն-ը, ապաքինվածների թիվը հատել է 1 մլն-ի սահմանը, մահացել է 238 հազար մարդ։ Այս մասին են վկայում worldometers-ի տվյալները։

Վիրուսը մոլեգնում է աշխարհի 212 երկրներում։ 

Աշխարհում COVID 19-ի վարակակիրների մեկ երրորդն ԱՄՆ-ի բնակիչներ են։ Այստեղ վարակակիրների թիվը մայիսի 1-ի 22։30 դրությամբ 1,1 մլն-ից ավել է, մահերի թիվը գերազանցում է 64 հազարը։ ։ Վերջին մեկ օրում արձանագրվել է հիվանդացության 17748 և մահվան 1075 նոր դեպք։ ԱՄՆ-ում  այս ցուցանիշները, չնայած սահմանափակումներին, դեռևս չեն նվազում։

Իսպանիայում, չնայած չի հաջողվում առանձնապես կրճատել նոր վարակակիրների թիվը, սակայն օրական մահերի ցուցանիշն աստիճանաբար նվազում է։ Այստեղ մեկ օրվա ընթացքում վիրուսն ախտորոշվել է 3648 մարդու մոտ, մահացել է 281-ը։ Իսպանիայում ընդհանուր առմամբ COVID 19  է ախտորոշվել 242 988 մարդու մոտ, մահացել է 24824-ը։

Իտալիայում աստիճանաբար նվազում է թե նոր դեպքերի, թե մահերի թիվը։ Այստեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 1965 և մահվան 269 դեպք։ Իտալիայում ընդհանուր առմամբ COVID 19  է ախտորոշվել 207 428 մարդու մոտ, մահացլ է 28 236-ը։

Եթե Իտալիայում և Իսպանիայում վիրուսն աստիճանաբար նահանջում է, ապա Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում օրեցօր նոր թափ է հավաքում։  Միացյալ Թագավորությունը վարակակիրների թվով աշխարհում 4-րդն է, մահերի թվով 3-րդը․ այստեղ վիրուսն ախտորոշվել է 177 454 մարդու մոտ, որից 6201-ը՝ վերջին մեկ օրում։ COVID 19 –ի զոհ է դարձել 27510 մարդ, որից 739-ը՝ այսօր։ 

Իսկ ահա Ռուսաստանում մեկ օրում վիրուսն ախտորոշվել է 7933 մարդու մոտ, մահացել է 96-ը։ Վարակակիրների ընդհանուր թիվը 114 431 է, մահերի թիվը՝ 1169։

Մեր հարևան Թուրքիայում դեռևս օրեր առաջ են հայտարարել, որ վիրուսի տարածումն այլևս վերահսկողության տակ է։ Հրապարակվող թվերն  էլ կարծես այդ մասին են հուշում․ երկու շաբաթվա ընթացքում օրական ախտրոշումների թիվը գրեթե կրկնակի նվազել է։ Այստեղ վիրուսակիրների թիվը 122 392 է, որից 2188-ի մոտ նոր կորոնավիրուսն ախտորոշվել է վերջին 1 օրում։ Մահացել է 3528 մարդ, որից 84-ը՝ վերջին մեկ օրում։

Մեր հարևան Իրանում ևս գրեթե երկու շաբաթ  նույնական կայուն և նախկինի համեմատ նվազ  ցուցանիշներ են արձանագրվում։ Այստեղ մեկ օրում նոր կորոնավիրուս է ախտորոշվել 1006 մարդու մոտ, մահացել է 63-ը։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը 95646 է, մահացածներինը՝ 6091։

Հարավկովկասյան երեք հանրապետություններից  հիվանդների և մահերի առումով առաջատարը Հայաստանն է՝ 2148 վիրուսակիր և 33 մահ։

Ադրբեջանում վիրուսն ախտորոշվել է 1854 մարդու մոտ, որից 50-ը՝ վերջին 1 օրում։ Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը 25 է, վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ։

Իսկ ահա Վրաստանում վիրուսակիրների թիվը 566 է, մեկ օրվա ընթացքում հիվանդությունն ախտորոշվել է 27 մարդու մոտ։ Մահերի թիվը 7 է, որից մեկը՝ վերջին 24 ժամվա  ընթացքում։

 

COVID 19 նոր կորոնավիրուս

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին