Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում 24 ժամվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսի հետևանքով 739 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 27510-ի:
Հաղորդվել է նաև, որ մեկ օրում COVID-19-ով վարակման 6201 նոր դեպք է հայտնաբերվել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177454-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդներում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 475 նոր դեպք:
Մարի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19-ի համաճարակի մասին: