Թուրքիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսի թեսթի արդյունքը 2188 մարդու մոտ դրական է եղել: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը 122 392 է կազմում:
Բացի այդ, մեկ օրում կորոնավիրուսային վարակի զոհ է դարձել 84 մարդ, մահացությունների ընդհանուր թիվն աճել է մինչև 3258-ի:
Կոջան հավելել է, որ 53808 հիվանդ բուժվել է կորոնավիրուսից:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: