f

Անկախ

Բումերանգ, բումերանգ, էդ ի՞նչ դիպուկ բան ես դու


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տալիս վարչապետի խոսնակին, պնդում է, թե իրեն զրպարտել է՝ կեսգիշերին արված գրառման մեջ նշելով, թե առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ, Վանեցյանը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Արթուր Վանեցյանը, ուշադրություն դարձրեք, ոչ միայն անթույլատրելի, նաև զարհուրելի է համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել եւս՝ ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։ Շեշտում է՝ «Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»։

Ինչպես ասում են, Վանեցյանին հիշեցնեմ անցյալը․

Ընդամենը մի տարի առաջ էլ երկրորդ նախագահի որդին նույն Վանեցյանին էր դատի էր տվել զրպարտության համար, քանի որ վերջինս ասել էր, թե Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքով է ձեռք բերել։ Էն ժամանակ էլ, երբ Վանեցյանը նման հայտարարություն էր անում, քաղաքական լուրջ կոմպոնենտ կար հայտարարության մեջ ու ցուցում:

Գուցե վարչապետի խոսնակը զրպարտում է, բան չունեմ ասելու, այս իշխանությունը՝ վարչապետից սկսած, զրպարտության չեմպիոն է։ Բայց, ախր, նախորդ՝ հեղափոխական տեմպերով զրպարտումների համար ներողություն խնդրողներ եղա՞ն։ Չէ՞ որ, ասում ենք, պետք է հանցանքի համար ներողություն խնդրես, որ էլ չկրկնվի։

Սևակ Հակոբյան ՖԲ Գրառում Արթուր Վանեցյան Ռոբերտ Քոչարյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին