Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով: Այդ մասին հայտնել Է Trip Advisor-ը:
Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը դառնում Է Հռոմի Կոլիզեյը: Լուվրը երկրորդ տեղում Է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել Է Ազատության արձանը Նյու Յորքում: Տեսարժան վայրերի հնգյակը եզրափակում Է Փարիզի Էյֆելյան աշտարակը:
Տասնյակում տեղ են գտել նաեւ Սուրբ ընտանիքի տաճարը Բարսելոնայում, Ֆրանսիական թաղամասը Նոր Օռլեանում (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքում՝ ԱՄՆ-ի Willis Tower-ում, եւ Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: