Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 7933 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են Մոսկվայի կորոնավիրուսի շուրջ ստեղված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Մոսկվան վարակվածների թվով շարունակում է առաջատար մնալ, որոնց թիվը մայրաքաղաքում 3561 է կազմում։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 114431 դեպք, մահացել է 1169 մարդ, բուժվել է 13220-ը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: