f

Անկախ

Մարդկային պարզ շփմանը փոխարինեց կապույտ էկրանը. հեռավար ուսուցման դրական ու բացասական կողմերը


Ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ դպրոցական նստարանին ու համալսարանական լսարանին կգան փոխարինելու համակարգչային ծրագրերը: Կորոնավիրուսը կամ, ինչպես հայերեն թարգմանում են, թագավարակը փոխեց շատերիս կյանքի բնականոն ընթացքը, ստիպեց, որ գարնան ջերմ ու ծաղկաշատ օրերը վայելելու փոխարեն նստենք համակարգիչների ու սմարթֆոնների առաջ՝ փորձելով հետ չմնալ կյանքի ընթացքից, փորձելով կրթությունը, աշխատանքը, գնումները կազմակերպել առանց տանից դուրս գալու՝ վստահելով տեղեկատվական տեխնոլոգիաներին: 

Շատերն արդեն մոռացել են վաղ առավոտյան զարթուցիչի ձայնից արթնանալու չսիրած սովորության, մարդաշատ երթուղայիններով երթևեկելու մասին. այսօր դրանք շատերիս ամենալավ հիշողություններից են:

Չնայած ավելի հեշտ է առանց տանից դուրս գալու սեղմել մի քանի կոճակ ու միանալ դասերին, բայց միևնույն է լսարանային պարզ մարդկային շփմանը, դասամիջոցների աղմուկին ու իրարանցմանը բոլորն են կարոտում: 

Վերջին շաբաթների ընթացքում թե ուսուցիչներն ու դասախոսները, թե աշակերտներն ու ուսանողները հաճախ են քննարկում հեռավար կրթության դրական ու բացասական կողմերը: 

«Հեռավար ուսուցումը ունի թե դրական, թե բացասական կողմեր։ Եթե չլինեն տեխնիկական բազմաթիվ խնդիրները, տեխնիկայի բացակայությունը, այս ուսուցումը կարելի է համարել շատ արդյունավետ։ Բայց երբեմն այն անլուրջ է ընկալվում մարդկանց կողմից, անտեսվում են դասերը` դրանք համարելով անիմաստ ժամանակի կորուստ։ Ամեն դեպքում հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս կրթական ու նաև բազմաթիվ այլ ոոլորտներ շատ են առնչվում համացանցի հետ, և շատերը մինչև արտակարգ իրավիճակն էլ կրթություն էին ստանում հենց այս եղանակով, ապա սա պետք է համարել նորմալ երևույթ և փորձել օգտվել համակարգի ընձեռած լայն հնարավորություններից»,-ասում է Մերին, ով այժմ սովորում է մագիստրատուրա համակրգում:

Հայկուհին էլ սովորում է բակալավրիատի չորրորդ կուրսում: Պատրաստվում է, որ ընդամենը մի քանի շաբաթից պետք է առցանց հանձնի երկար սպասված ավարտական աշխատանքը:

«Չորս տարի սովորելու ընթացքում երբեք չէի պատկերացնի, որ ավարտական աշխատանքը կհանձնեմ այս տարբերակով: Չեմ պատկերացնում՝ ինչպես է հանձնաժողովը հետևելու դիպլոմայինի պաշտպանության ընթացքին, որքանով օբյեկտիվ կլինի այսպես ներկայացնելը: Ես ու ընկերներս երկար էինք սպասել, թե երբ պետք է կանգնենք հանձնաժողովի առաջ, ներկայացնենք չորս տարիների մեր աշխատանքը, դրանից հետո կստանայինք երազած դիպլոմը, բայց ամեն ինչ ուրիշ ընթացք ստացավ»,-ասում է Հայկուհին ու պատմում, որ ամեն օր երազում են նորից համալսարան վերադառնալու մասին:

Նարինե Պողոսյանն էլ, որ երկար տարիներ դասավանդում է դպրոցում, ասում է, որ թեև արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցումը արդյունավետ է, սակայն իր և իր նման շատ ուսուցիչների համար ուսուցման այս տարբերակը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել:

«Կան աշակերտներ, որոնք չունեն համակարգիչ, սմարթֆոն, ինտերնետ հասանելիություն ու դժվար է լինում նրանց նույնպես ներգրավվել դասապրոցեսին: Բացի այդ ուսուցիչը իր տանը համակարգչի առջև նստած հնարավորություն չունի ամեն վայրկյան տեսնելու՝ երեխաներից ով է ուշադիր լսում դասը, և ով է պարզապես միացել դասին, անջատել հեռախոսի ձայնը, փակել պատկերը և զբաղվում մեկ այլ գործով: Չասեմ, որ ստուգողական աշխատանքներ հանձնարարելիս ևս պետք է շատ զգոն լինել, որ աշակերտի փոխարեն առաջադրանքը ծնողը չկատարի»,-ասում է Նարինե Պողոսյանը:

Վերջինս նաև նշում է՝ որքան էլ դժվար լինի այս տարբերակով աշխատելը, միևնույն է արտակարգ դրության ժամանակահատվածում առցանց ուսուցումը օգնում է, որ սովորողները որոշ չափով լրացնեն ուսումնական ծրագիրը և շատ չհեռանան դպրոցական կյանքից: 

«Առջևում ամառային արձակուրդներն են, եթե չլիներ այս տարբերակը, պատկերացնու՞մ եք՝ ինչ իրավիճակում կհայտնվեինք»,-ասում է ուսուցչուհին:

Որքան էլ արտակարգ դրության ժամանակահատվածում առցանաց կրթությունը միակ փրկությունը լինի, միևնույն է անգամ պատկան մարմիններն են կարծում, որ այս տարբերակով դժվար կինի տարեվերջյան քննություններ անցկացնել: ԿԳՄՍ նախարարության որոշմամբ այս տարի 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների աշակերտները  փոխադրական և ավարտական քննություններ չեն հանձնի: Իսկ ահա բուհերը իրենք են որոշում՝ ինչպես կազմակերպել տարեվերջյան քննությունները: Դրանցից շատերը արդեն մի քանի օր է սկսել են առցանց քննություններ անցկացնել. դասախոսներին մնում է հուսալ, որ սառը էկրանից այն կողմ նստած ուսանողը ոչ մի խորամանկության չի դիմի:

ԿԳՄՍ նախարարության մեկ այլ որոշմամբ դպրոցներում տարեկան ամփոփիչ գնահատակնները հաշվելու են մինչև մարտի 13-ը դպրոցում նշանակված գնահատականներով: Հարց է ծագում՝ եթե նշված ժամկետից հետո աշակերտների գնահատականները նշանակություն չէին ունենալու, ապա ինչի՞ համար էին այսքան ջանքերը՝ ամենուր հեռավար կրթություն ապահովելու կամ էլեկտրոնային մատյաններ պահելու համար: Ի չի՞ք է դառնալու ուսուցիչների 2 ամիս տևած աշխատանքը:

Այնուամենայնիվ՝ դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է հեռավար ուսուցումը. այս հարցին կարող են պատասխանել նրանք, ովքեր ամեն օր առնչվում են այս երևույթին, բայց մի բան ակնհայտ է. դպրոցում կամ համալսարանում միայն ուսուցչի ու դասախոսի ֆիզիկական ներկայությունը, լսարաններն ու դասասենյակները, անգամ աշակերտական ու ուսանողական հագուստը, ամեն անկյունում ուրախ ու անհոգ հայացքները ստիպում են քեզ ուսանող ու աշակերտ զգալ: Այս ամենին երբեք չի կարող փոխարինել տնային հագուստով կապույտ էկրանի առաջ նստելը...

հեռավար կրթություն ՀՀ ԿԳՄՍ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին