РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը չկանխելու մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ ՉԺՀ-ն կամ չի կարողացել դադարեցնել վարակի տարածումը, կամ ուղղակի չի արել դա:
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ COVID-19- ի աղբյուրը Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիան է:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: