Աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 233398-ի, նախօրեին 5727 մարդ է մահացել: Այդ մասին են վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Համալսարանական վիճակագրության համաձայն, ուրբաթ առավոտյան՝ մայիսի 1-ի դրությամբ, աշխարհում COVID-19- ով վարակված է 3257660 մարդ: Բուժվել է 1 014 916 հիվանդ:
Միացյալ Նահանգները շարունակում է վարակվածների թվով առաջատար մնալ (1.069.826): Երկրում կորոնավիրուսից մահացել է 63 006 մարդ, 153 947-ը՝ ամբողջովին բուժվել:
Երկրորդ տեղում Իսպանիան է ՝ 213.435 վարակվածով և 24.543 մահացածներով, իսկ բուժվածների թիվը 112 050 է կազմում:
Իսպանիային հաջորդում են Իտալիան (205463 վարակված, 27967 մահացած, բուժվել է 75945 մարդ), Միացյալ Թագավորությունը (172481 վարակված, 26842 մահացած, բուժվել է 859) և Ֆրանսիան (167.299 վարակված, 24.410 մահացած, բուժվել է 50380):
Կորոնավիրուսը գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում և տարածքներում: