Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:
Վերջին տուրից հետո կիսաեզրափակչում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն-Դին Լիժեն զույգերը: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 1-ին, իսկ երկրորդը` մայիսի 2-ին: Եզրափակիչը կկայանանմայիսի 3-ին:
Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: