f

Անկախ

Կարեն Տոնականյան. «Բոլորին ցանկանում եմ առողջություն, հիվանդներին էլ՝ շուտափույթ ապաքինում»


Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով շուրջ 2 ամիս է կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր չեն կարողանում նաև լիարժեք մարզվել:

Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման, լավատեսությունը չկորցնելու ու առաջ շարժվելու մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-2020-ը պետք է հագեցած լիներ մարզական խոշորամասշտաբ միջոցռաումներով: Տարին օլիմպիական էր,և բոլորն  անհամբեր սպասում էին: Դրանով իսկ մեծ անդրադարձ ունեցավ, քանի որ հետաձգվեց Տոկիո-2020-ը:  Յուրաքանչյուր մարզիկի նպատակն ու երազանքն  է մասնակցել խաղերին, հաղթել ու մեդալ նվաճել: Դա սպորտի գագաթնակետն է: Բնական է, որ երկրպագուների համար էլ մեծ ոգևորություն է հետևել  սիրելի մարզիկների ելույթներին, հպարտանալ նրանց նվաճումներով: Այդ ամենն այս տարի հետաձգվեց:

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում:

- Բացօթյա մարզումներ եմ անցկացնում՝ բնության գրկում. հիմնականում վազք, ֆիզիկակաան աշխատանք և հեծանիվ: Հատուկ մասնագիտական անհատական պարապմունքներ էլ եմ անցկացնում, որտեղ ինձ օգնում և խորհուրդներով աջակցում է  անձնական մարզիչս՝ Արման Հարությունյանը: Նշեմ, որ մշտական կապի մեջ եմ իմ անձնական մարզիչ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի հետ: Նրանց հետ խորհրդակցելով, համապատասխան որոշումներ կայացնելով՝ փորձում եմ ամեն ինչ անել մարզավիճակս պահելու համար:

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Ինձ չի թվում, որ շատ մեծ փոփոխություններ կլինեն, կգա ժամանակ ամեն բան կանցցի և  կյանքը կվերսկսի այնտեղից, որտեղ կանգ էր առել: Կարևորը մարդկային կյանքերն են , մնացած փոփոխությունների հետ հնարավոր կլինի համակերպվել, հաղթահարել, նոր լուծումներ գտնել և շարժվել առաջ:

Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով կարծում եմ շատ բռնցքամարտիկներ ուժերը կփորձարկեն պրոֆեսիոնալ ռինգքւմ, քանի որ 1 տարին բավական երկար ժամանակ է: Համաճարակը մեծ հարված հասցրեց մարզիկներին , մարզաձևերին, համաշխարհայաին սպորտին առհասարակ:  

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Պետք չի խուճապի մատնվել: Սա հարմար առիթ էր՝ հանգստանլու, առօրյա ռիթմերից ու կյանքի տեմպերից կտրվելու: Համաճարակը եթե չլիներ, վստահ եմ ոչ ոք հանգիստի չէր գնա: Այս ամենից հետո կյանքը կվերաարժևորվի. մարդիկ կսկսեն ավելի մեծ հաճույքավ աշխատել, սիրված գործով զբաղվել: Ցանկացած վատ բանի մեջ հարկավոր է լավը տեսնել:

Ամենվատն այն է, որ համաճարակը մարդկային կյանքեր է խլում: Բոլորին ցանկանում եմ առողջություն, հիվանդներին էլ ՝շուտափույթ ապաքինում: Մնացե՛ք տանը և եղեք առողջ:

բռնցքամարտ սպորտ Կարեն Տոնականյան հարցազրույց

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին