f

Անկախ

Ինչու են դպրոցներում գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա. պարզաբանում


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա։ Մայիսի 1-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են բոլորի համար հավասար պայմաններ ունենալու սկզբունքից ելնելով։

«Պետք է հաշվի առնենք, որ մեր երկրում պայմանները, ցավոք, բոլոր երեխաների համար հավասար հասանելի չեն հեռավար կրթության համար։ Ունեցել ենք բավականին թվով երեխաներ Երևանում և մարզերում, որոնք զրկված են եղել հեռավար ուսուցման մասնակցելու հնարավորություններից, և այս երեխաները պետք է ունենան նույն պայմանները, ինչ մյուս երեխաները»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթությունը կրթություն է բոլորի համար, որը և սահմանադրական իրավունք է ու ամրագրված է օրենքով, հետևաբար որոշում կայացնելիս այն պետք է վերաբերվի բոլորին։

«Մեզ շատ են հարցնում, թե այդ դեպքում ինչ եղավ մարտի 13-ից հետո սկսված գործընթացի հետ, արդյոք դա իզուր էր։ Ոչ, իհարկե իզուր չէր և հենց առաջին օրից, երբ մենք կոչ ենք արել անցկացնել հեռավար ուսուցում, արվել է, որպեսզի ապահովվի կրթության շարունակականությունը, որպեսզի այս ընթացքում երեխաները դուրս չմնան կրթությունից, և մենք այդ աշխատանքը ամբողջությամբ հաշվի ենք առնում։ Այն դասընթացները և այն թեմաները, որոնք անցել են այս ընթացքում, որևէ երեխա և ուսուցիչ չի կրկնելու եկող տարի»,- ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այսպիսով նախարարությունը ճանաչում է այդ գործընթացը և գնահատում կատարված աշխատանքը։

Ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու: Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվելու են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով:

Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ
«Օսաների» մասին, որոնք այսօր թեմա դարձան Միքայել Մինասյանի հերթական տեսանյութի շնորհիվ...
Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն...
Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսի 8952 դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի մեկնարկի մասին
ՌԴ առողջապահության նախարարը՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
«Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Ինչո՞վ է պայմանավորված գեներատորների մեծ պահանջարկը
ԱՄՆ-ի ու Հայաստանի սևերն ու սպիտակները
Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները
Այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը․Փաշինյան
Համաճարակի օրական դինամիկան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Իրանում ըստ 1 մլն շնչի
Տեղի է ունեցել Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն...
Ավելին
Ավելին