f

Անկախ

30 օրում 1000 զամբյուղ է բաժանվել. Գյումրիում սոցիալական վիճակը շարունակում է ծանր մնալ


Համավարակով պայմանավորված երկրում արտակարգ դրություն հայտարարելու հետևանքով Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ հայտնվեցին ծանր կացության մեջ: Նրանց համար ապրուստի միակ միջոցը օրավարձով ինչ-որ աշխատանք կատարելն էր. դրանից զրկվելով այդ ընտանիքներում օրական հաց վաստակելը դարձավ լրջագույն խնդիր: Պետական աջակցությունից ոչ բոլորն են կարողացել օգտվել: Առանց այն էլ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար ապրուստ հայթհայթելն ավելի դժվարացավ:
Գյումրիում նախաձեռնությամբ հանդես եկան և առաջին անհրաժեշտության մթերքներ են բաժանում ընտանիքներին: Ապրիլի 30-ին <Պարենային շտապ օգնություն> ծրագրով պարենային զամբյուղ տրամադրվեց 1000-րդ ընտանիքին: Մեկ ամսում ծրագիրը 3000-ից ավելի դիմում է ստացել, բայց ոչ բոլորին են ընդգրկել ծրագրում:
Պարենային փաթեթը տրամադրելիս նաև կարիքի գնահատում է կատարվում, պարզելու համար, թե տվյալ ընտանիքը որքան ժամանակ հետո նորից օգնության կարիք կունենա:
Չնայած տարբեր աջակցող ծրագրերի, Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ դեռ անորոշության մեջ են՝ ի՞նչ անել երեխաներին կերակրելու համար:
Ծանր պայմաններում հայտնված մի քանի ընտանիք Անկախի հետ զրույցում նշեցին, թե հիմա վիճակն ավելի է ծանր, քանի որ ընտանիքի բոլոր անդամները ամբողջ օրը տանն են ու բոլորին օրական մի քանի անգամ կերակրել է հարկավոր: Եթե մինչ արտակարգ դրությունը տարբերակներ կային գումար վաստակելու, հիմա նույնիսկ տանից դուրս չեն գալիս: Առավել անորոշ է արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքների ապրուստի խնդիրը: Շատերը նույնիսկ վարկով ու պարտքով գումար էին վերցրել, տոմսեր գնել, որ գնան աշխատեն, ուղարկեն, բայց համաճարակի պատճառով <խոպանն էլ կտրվեց նրանց գլխից>, հիմա օրվա հացից բացի մտածում են՝ ինչպես փակել նաև այդ պարտքերը:

 

Գյումրի արտակարգ դրություն

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին