Հունվարի 29-ին, ժամը 08:35-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:56-ին, մարվել՝ 10:07-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ):