Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին երկրին ՀՆԱ-ի կտրուկ անկում է սպասվում, որը տնտեսական ցնցումների կհանգեցնի: Այդ մասին հայտնում է L'Obs պորտալը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունների համար «ահազանգ» 2020 թ․ առաջին եռամսյակում 5,8%-ով ՀՆԱ-ի նվազումն է դարձել:
Նախարարը հավելել է, որ «ամենադժվարը դեռևս առջևում է», և ընդգծել, որ երկիրը «պետք է վերադարձնի տնտեսական ակտիվությունը»:
Բացի այդ, Լե Մերը նախազգուշացրել է մայիսի 11-ից հետո մեկուսացման ռեժիմից դուրս գալուն հաջորդող սնանկության և աշխատատեղերի կորստի մասին: