Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14.027-ի, իսկ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 846 նոր դեպք: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ երկրում մահացել է 89 մարդ: Նշվում է, որ նրանք ունեցել են նաև քրոնիկ հիվանդություններ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Վերջին տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 3.2 միլիոն դեպք: