f

Անկախ

Մեկական քննություն բուհ ընդունվելու համար․ ԿԳՄՍ նախարարը մանրամասնել է ընդունելության կարգը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նոր կարգի մասին։ Նախարարը հիշեցրեց, որ 2020 թ-ին քննությունները կանցկացվեն այլ ձևաչափով՝ դիմորդները կհանձնեն 1-ական քննություն։

«Այս քայլը կապված է երկրում հայտարարված արտակարգ դրության հետ և արվում է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, որպեսզի թույլ չտանք ավելորդ կուտակումներ։ Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են 1-ական քննություն՝ ըստ իրենց ընտրած մասնագիտության։ Մենք կարծում ենք, որ միայն դպրոցական գնահատականներով պատկերն ամբողջական չէր լինի»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այն դիմորդները, ովքեր նախապես հայտագրվել էին քննությունների համար և յուրաքանչյուրի համար վճարել էին 1500 դրամ, նրանց գումարները կվերադարձվեն։ Նրա խոսքով՝ կմնա միայն մեկ քննության համար կատարված վճարումը։

«Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելությա դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել 1 կամ մի քանի բուհերի մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե հանձնում է ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված մրցութային միևնույն առարկայի քննություն»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այս քննություններով կարևորվում է մասնագիտության ընտրությունը։

Միասնական և ներբուհական քննություններն անց են կացվելու 1 փուլով հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ Բուհերում՝ մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

«ԵՊՀ-ում Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությունն ընտրելու դեպքում դիմորդները պետք է հանձնեն գրավոր հայոց լեզու և գրականություն առարկան, Կրոնագիտության մասնագիտության համար նույնպես հայոց լեզու և գրականություն։ Արևելագիտության, Իրավագիտության և Կովկասագիտության ֆակուլտետներում ընդունելության մրցութային քննության առարկան Հայոց պատմությունն է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության համար քննությունը կլինի մաթեմատիկա առարկայից, Դիզային և համակարգչային գրաֆիկա մասնագիտության դեպքում՝ գծանկար, կոմպոզիցիա կամ գծագրություն»,- հայտնեց Հարությունյանը և հավելեց, որ մնացած բոլոր բուհերի և առարկաների քննությունների մասին տեղեկությունները կլինեն նախարարության կայքում։

ԿԳՄՍ նախարարն, անդրադառնալով այն անձանց, ովքեր դիմել էին միջազգային բուհերում սովորելու համար, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով չեն կարող և ցանկանում են հայաստանյան բուհ դիմել, նշեց, որ կանցկացվի նոր հայտագրում։ Միասնական քնննության համար հայտագրումը կիրականացվի մայիսի 25-հունիսի 15-ը ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում ստեղծված համապատասխան էջում։

ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան

Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Ավելին
Ավելին