Նոր տեսակի կորոնավիրուսի վարակից բուժված հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդներին օգնելու համար պլազմայի դոնորներ են դարձել: Այդ մասին նրանք հայտնել են ինստագրամի իրենց էջերում: Գրում է Gazeta.ru-ն։
Հենքսը պլազմայով տոպրակի լուսանկար է հրապարակել, որը նա հանձնել էր անցած շաբաթ, իսկ Ուիլսոնը լուսանկար է տեղադրել, որում երևում է, թե ինչպես է նա արյուն հանձնում՝ հակամարմինների ստուգման համար:
Հիշեցնենք, որ աստղային զույգը կորոնավիրուսով Ավստրալիայում էր վարակվել, որտեղ Հենքսի նոր ֆիլմի նկարահանումներն էին ընթանում։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: