ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսային պանդեմիայի և պարենի պակասի վտանգ կա: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
«Կա իրական ռիսկ, որ Հյուսիսային Կորեայում սով կլինի, օարենի պակաս կլինի», - հայտարարել է պետքարտուղարը:
Նա նաև նշել է, որ չնայած այդ հանգամանքներին ՝ Միացյալ Նահանգները հետևողականորեն կհասնի Կորեական թերակղզու լիակատար միջուային զինաթափմանը:
Վերջին անգամ զանգվածային սովը Հյուսիսային Կորեայում գրանցվել է 1990-ական թթ: Հարավային Կորեայի տվյալներով՝ այս ժամանակահատվածում պարենի պակասից մահացել է ԿԺԴՀ 1,1 միլիոն քաղաքացի: