f

Անկախ

Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ նրանց օժանդակությամբ, համայնքի բյուջեի առանձնապես խոշոր չափերով միջոցները ոչ նպատակային, անարդյունավետ տնօրինելու, իրենց և մերձավորների, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցների և նրանց ընտանիքների կարիքների բավարարմանն ուղղելու համար:

Այդ նպատակով համայնքի նախկին ղեկավարը և ավագանու անդամները, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները, չեն սահմանել սոցիալական օգնություն հատկացնելու կարգը և 2008-2016 թվականներին, առանց հանձնաժողովի նիստում սոցիալական նպաստ ստացող անձանց սոցիալական վիճակի մասին ուսումնասիրություն կատարելու ու այդ փաստն արձանագրելու, որոշումներ են կայացրել՝ 11.058.000 ՀՀ դրամ նպաստներ տրամադրելու վերաբերյալ, որից հատկացում է կատարվել 10.108.000 ՀՀ դրամի չափով: Նշված գումարները հատկացվել են հիմնականում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու հաշվապահի մերձավորներին, համայնքի ավագանու անդամներին և նրանց բարեկամներին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի բարեկամներին:

Բացի այդ, համայնքի ղեկավարը պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել իրեն, իր բարեկամներին, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներին, համայնքի ավագանու անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը զիջելու, հիշյալ անձանց պատկանող հողի հարկի վճարումից ազատելու մասին որոշումների նախագծեր: Արդյունքում՝ իրավական ակտերի պահանջների խախտմամբ,  որոշումներ են կայացվել՝ 490.476 ՀՀ դրամի չափով զիջումներ կատարել ավտոմեքենաներից գանձվող գույքահարկի, իսկ 558.100 ՀՀ դրամի չափով՝ հողի հարկի մասով:

Համայնքի նախկին ղեկավարը, համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի զարգացման քառամյա ծրագրում նշած չլինելու, ինչպես նաև ձեռքբերման անհետաձգելիությունը որևէ կերպ չհիմնավորելու պայմաններում, մտադրություն ունենալով իր կողմից փաստացի շահագործվող, համայնքի ավագանու գործող անդամի և իր բարեկամի անվամբ հաշվառված, 7.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող  «BMW» մակնիշի լյուքս դասի ավտոմեքենան ձևակերպել համայնքի անվամբ, համայնքի բյուջեից դուրս է գրել առանձնապես խոշոր չափի՝10.400.000 ՀՀ դրամ: Այդ նպատակով 13.04.2015թ. համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի հիմնական միջոց հանդիսացող շուրջ 8.8 հա հողատարածքի օտարման հարցը, որն աճուրդով՝ 10,4 մլն. ՀՀ դրամով, օտարվել է, իսկ ստացված միջոցներն ուղղվել են վերոհիշյալ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերմանը: Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նախկին ղեկավարը, ավագանու անդամների հետ,  ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով հայտարարված պարզեցված ընթացակարգի հրավերում խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները:

Այնուհետև մրցութային հանձնաժողովի անդամները, առանց փաստացի մրցույթ կազմակերպելու, համայնքի ղեկավարի դրդմամբ կազմել են դրա ընթացքի վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել ավագանու անդամի ներկայացրած առաջարկը, որից հետո համայնքի ղեկավարը ավագանու անդամի հետ կնքել է ավտոմեքենայի ձեռքբերման պայմանագիր, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրան է փոխանցվել առանձնապես խոշոր չափի՝ 9.455.000 ՀՀ դրամ, իսկ 945.000 ՀՀ դրամը փոխանցվել է կենտրոնական գանձապետարան՝ որպես գնված մարդատար ավտոմեքենայի եկամտային հարկի 10 տոկոս վճարում:

Այսպիսով, Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի, ավագանու անդամների, համայնքապետարանի մի շարք աշխատակիցների վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով, համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ 20.508.000 ՀՀ դրամի չափով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ միջոցները չեն ուղղվել համայնքի և համայնքի բնակչության իրական կարիքների բավարարմանը և համայնքի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի մասով (պաշտոնեական կեղծիքի դրդելը), իսկ ավագանու հինգ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ավելին
Ավելին