ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 34-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին,
- Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին,
- «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին,
- Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին եւ այլ հարցեր: