Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների, Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից Արթուր Դանիելյանից վրեժխնդիր լինելու համար:
Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին:
Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է:
Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից: