РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ օտարերկրացիների համար դեպի Ռուսաստան մուտքի սահմանափակումները կպահպանվեն մինչև երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավումը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի սահմանների բացման համար ճշգրիտ ամսաթիվ չկա:
Նույնը վերաբերում է նաև նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մաս կազմող այլ սահմանափակումների չեղարկմանը:
Հիվանդության տարածումը կանխելու նպատակով Ռուսաստանը որոշեց փակել երկրի օդային և ցամաքային միջազգային սահմանները:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Վերջին տվյալներով՝ աշխարհում COVID-19- ով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը: