f

Անկախ

Ոստիկանապետն առնվազն պետք է հրաժարական տա, պետք է հասկանանք, որ արդեն պետություն ենք կորցնում. Լուսինե Սահակյան


Քրեական գործերով փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ Գավառում տեղի ունեցած իրադարձությունները խայտառակություն են մեր պետության համար, և նման իրավիճակում երկրի ոստիկանապետն առնվազն պետք է հրաժարական տար։ Լուսինե Սահակյանի հետ NEWS.am–ը զրուցել է  երեկ հանրապետությունը ցնցած սպանությունների, դրան հաջորդած միջադեպերի, ոստիկանության դրսևորած վարքագծի, երկրի քրեածին իրավիճակի և այլ հարցերի շուրջ։

Տիկին Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձությունները, արդյոք տեղի՞ն են իրավիճակի հսկողության մասով ոստիկանության արդարացումները։

Ոստիկանության այն արդարացումները, թե ոստիկանապետը հիվանդանոցում տեղի ունեցած հարձակման պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում, այլ ոչ թե հիվանդանոցում, ամենևին էլ հետաքրքիր չեն։ Ամոթ է անգամ քննարկելը՝ ոստիկանապետը դեպքի վայրից 300 մ այս կողմ է եղել, թե ոչ. պետությունը՝ ի դեմս ոստիկանության, նման պատճառաբանություններ չպետք է ներկայացնի։ Փաստն այն է, որ անձինք գտնվել են ոստիկանության հսկողության ներքո, պահպանվող տարածքում և այդ պայմաններում մարդկանց  նկատմամբ  հարձակում է եղել, միայն դա բավական է արձանագրելու, որ կատարվածի համար ոստիկանությունը պատասխանատու է։ Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ոստիկաններն ասեին, որ այո, կատարվածն իրենց անփությւթյան կամ թերացման պատճառն է, քան այն պարզաբանումները, որ հնչեցնում են։ Փոխարենն ընդունելու իրենց սխալը, ոստիկանությունը փորձում է փրկել ոստիկանապետի դեմքը։ Ես կարծում եմ, որ եթե մենք իրավական պետությունում ենք ապրում, այս իրավիճակում  առնվազն ոստիկանապետը պետք է հրաժարական տար։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ զինված անձինք Գավառի հիվանդանոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով են կարողացել մուտք գործել հիվանդանոց։

 Սա նշանակում է, որ ապաշնորհ ոստիկանություն ունենք. ոստիկանները զինված կանգնած են, իսկ անձինք կարողանում են ոչ միայն մուտք գործել նրանց հսկողության տարածք, այլևպարանոցներ կտրեն, դուրս գան, սա խայտառակություն է։ Ուրեմն պետք է ճիշտ հաշվարկեին իրենց ուժերը, և եթե ոստիկանությունն իր ուժերը ճիշտ չի հաշվարկել, ուրեմն դա իր սխալն է։ Ոստիկանությունը Գավառում ցուցաբերած անգործությունը թաքցնելու համար հիմա էլ սկսել է անմեղ անձանց ապօրինի բերման ենթարկել, պառկեցնել գետնին, ձերբակալել, ոստիկանությունն արդեն մոռացել է, թե որն է իր իրական գործառույթը։ Ասել է թե, հիմա էլ Գավառում ոստիկանական բեսպրեդել է տիրում։ Եթե կան կոնկրետ անձինք, կասկածյալներ, թող բարի լինեն նրանց հետևից գնալ, ոչ թե համատարած անձանց բերման ենթարկեն։ Ստացվում է, որ ոստիկանության մոտ անգործությունից և ապօրինությունից բացի ոչ մի բան չի ստացվում։

Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ ոստիկանապետ Արման Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին։

Դա փաստ է, ոստիկանությունը պրոֆեսիոնալ չի գործել ոչ գիշերը և ոչ էլ այսօր, արդյունքում խախտվել են բազմաթիվ անձանց իրավունքներ, խախտվել է մարդկանց կյանքի իրավունքը, մարդիկ պահպանվող տարածում պաշտպանված չեն եղել։

Կարելի՞ է արձանագրել, որ վերջին երկու տարում իրավապահ համակարգին այդպես էլ չհաջողվեց կոտրել «կրիմինալի մեջքը» ո՛չ ասֆալտին փռելու օպերացիաներիի շրջանակներում, և ո՛չ էլ  իրավական հարթությունում՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում։

Իրականում այս իշխանությունները  հանցավորության դեմ պայքարելու նպատակ չեն էլ դրել, իրենք պարզապես կատարել են ապօրինի գործողություններ՝ մարդկանց ասֆալտին փռելով, անմեղ անձանց բերման ենթարկելով, հինգ տարեկան երեխային  վախեցնելով, ապօրինի մարդկանց տներ մուտք գործելով ու ջարդուփշուր անելով. իրենք այլ նպատակ չունեն։ Մամուլում  նույնիսկ հրապարակումներ եղան, որ որոշ պաշտոնատար անձինք հովանավորում են քրեական տարրերին, գրվեց այն մասին, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ստեղծում է  կրիմինալ խմբավորումներ, ինչին այդպես էլ չարձագանքեցին, իսկ երկրի քրեածին իրավիճակն ամեն ինչի մասին խոսում է։ Բազմաթիվ անձինք, որոնք հանցագործություններ են կատարում, այսօր անպատիժ են, ինչը նշանակում է, որ ոստիկանության նպատակը հանցավորության դեմ պայքարը չէ, դա ուղղակի իմիտացիա է, իրականում հասարակությանը զբաղեցնում են տեսարաներով, իսկ մարդկանց տեսարաններով ապահովելու գործառույթը տրվել է ոստիկանությանը, նրանք են  ներկայացումներով ապահովում հանրությանը։ Գավառի վերջին դեպքերը և երկրում հանցագործությունների թվի աճն էլ դրա վառ վկայությունն է։

Համամի՞տ եք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն պնդմանը, որ ոստիկանությունը որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։

Ամբողջությամբ համամիտ եմ, մենք պարզապես պետք է շատ լուրջ մտածենք,  հանրությունը պետք է ի վերջո հասկանա, թե ինչ իրավիճակում ենք գտնվում, պետք է հասկանանք, որ մենք արդեն պետություն ենք կորցնում։

 

հարցազրույց Լուսինե Սահակյան ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին