Սուպերմոդել Ջիջի Հադիդը և նրա ընկերը՝ երգչիչ Զեյն Մալիկը իրենց առաջնեկին են սպասում։ Այդ մասին հայտնում է TMZ պորտալը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Աղբյուրների խոսքերով՝ 25-ամյա մոդելը հղիության 20-րդ շաբաթում է գտնվում:
Ապագա ծնողներն ու նրանց ընտանիքները շատ ոգևորված են այս իրադարձությունից, պատմել են աստղային զույգի ծանոթները:
Հադիդը և Մալիկը սկսել են հանդիպել 2015թ․: Սակայն այս տարիների ընթացքում զույգը հասցրել է երկու անգամ բաժանվել և կրկին միավորվել: Վերջին անգամ աստղային զույգի վերամիավորման մասին լուրեր տարածվեցին 2020 թ․ հունվարին:
Ապրիլի 23-ին մոդելի ինստագրամի էջում նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջացռման ժամանակ հրապարակված տեսանյութում ներկա էր նաև Մալիկը։