f

Անկախ

Երեք չարաբաստիկ հարցերը Ռոբերտ Քոչարյանին


1998 թ. ամռանն էր: Նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի 100 օրվա կապակցությամբ մամլո ասուլիս էր հրավիրված Բաղրամյան 26-ում: Մեր թերթի («Այժմ») քաղաքական մեկնաբան Մարինա Գրիգորյանն այդ օրը վատառողջ էր, և խմբագիրը՝ Վիգեն Սարգսյանը, համարյա խնդրելով հանձնարարեց, որ փոխարինեմ նրան: Ես ուրիշ ոլորտներ էի լուսաբանում, արտահայտեցի դժկամությումս, բայց դե եղած-չեղածը չորս-հինգ լրագրող ունեինք, ազատ մարդ չկար: Գնացի:

Մեզ գրքույկ բաժանեցին այդ 100 օրվա ընթացքում կատարված գործերի մասին, Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ներածական խոսքով, այնուհետև լրագրողները տվեցին իրենց հարցերը, որոնցից հիշողությանս մեջ երեքն են մնացել: (Նախապես ներողամտություն եմ հայցում, քանի որ հայտնի պատճառով գրադարանները փակ են, այս օրերին չեմ կարող նյութերը վեր հանել և բառացի, ճշգրիտ մեջբերել:)

Ինչ-որ մեկը հարցրեց Քոչարյանին, թե ինչ է մտածում այն մասին, որ  արդեն հրաժարականի  կոչեր են հնչում: Քոչարյանն անկեղծ զարմացավ. «Ո՞վ է այդ տղամարդը»: Հետագայում այդ արտահայտությունը թևավոր խոսք դարձավ:

Մյուս հարցը վերաբերում էր դատական իշխանությանը, որ կարծեմ «Իրավունքի» լրագրողը տվեց: Նա հարցնում էր, թե ինչու ներկա իշխանությունը չի մտածում այդ համակարգը մաքրել խորհրդային ժամանակներից մնացած կաշառակեր և գործադիր իշխանությունից կախյալ դատավորներից: Քոչարյանը մոտավորապես այն միտքը հայտնեց, որ կարևորը ոչ թե դատավորներին փոխելն է, այլ այն, որ նրանք գիտակցում են՝ այժմ այլ իրավիճակ է և միանգամայն այլ խաղի կանոններ են գործում:

Երրորդ հարցը ես տվեցի. «Մինչև նախագահ ընտրվելը, երբ վարչապետ էիք, ասել եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ որևէ գաղափարական-քաղաքական հակասություններ չունեք: Հիմա՞ էլ նույն կարծիքին եք»:  Քոչարյանը հարցիս հարցով պատասխանեց. «Իսկ դուք քաղաքական գործիչների մասին նրանց հայտարարություններո՞վ եք դատում»: Այնուհետև երկար-բարակ խոսեց այդ հարցի շուրջ, որպեսզի, իհարկե, չասի այն պատասխանը, որ ես էի ուզում:

Այս մոռացված դրվագը հիշողությանս մեջ արթնացավ, երբ սկսվեց Քոչարյանի դեմ դատական գործընթացը: Եվ ամեն անգամ, երբ այդ թատրոնի նմանվող դատավարության մասին հերթական ապշեցուցիչ լուրն եմ կարդում, կրկին ու կրկին աչքիս առաջ է գալիս այն օրը նախագահականում և այն մի քիչ շփոթված թե զարմացած, բայց, միևնույն է, ինքնավստահ մարդու ժպիտը:

Ինչո՞ւ է անընդհատ միտքս այդ դրվագը խցկվում, չէ՞ որ Քոչարյանի կառավարման տասը տարիներից հիշելու արժանի հազար ու մի ուրիշ դրվագներ կան: Երկար մտածելով՝ հասկացա, որ խնդիրը հիշատակածս երեք հարցերն էին, որոնք այսօրվա իրողությունների լույսի տակ փաստորեն ճակատագրական էին նրա համար: Եվ ոչ միայն նրա, բոլորիս համար:

Ճի՞շտ էր Քոչարյանը իր ինքնավստահությամբ, երբ ասում էր՝ ով է այն տղամարդը: Եվ այո, և ոչ: Ճիշտ էր, քանի որ մինչև իր երկու ժամկետների ավարտն անխափան կառավարեց, թեպետ միշտ էլ դժգոհություններ և ընդվզումների դրսևորումներ կային: 2008 թ. ճակատագրական բախումը, ի վերջո, փաստացի իր դեմ չէր, այլ գալիք նախագահի, որը ենթադրվում էր՝ շարունակելու է իր ուղղությունը: Բայց  այն ժամանակ նա ամենավատ մղձավանջային երազում անգամ չէր կարող տեսնել, որ իր հեռանալուց տասը տարի անց գտնվելու է մեկը, որը իշխանափոխություն է իրականացնելու և անմիջապես ձեռնամուխ է լինելու հնարավոր ու անհնարին բոլոր անօրինական միջոցներով իրեն բանտում փակելու գործին: Եվ այդ մեկը որևէ աղերս չունի իր պատկերացրած տղամարդու հետ:

Ճի՞շտ էր արդյոք Քոչարյանը, երբ կարծում էր՝ դատական համակարգը փոխելու  ճիշտ ճանապարհ չէ սրան-նրան հանելը և ուրիշներին դնելը: Ճիշտ էր, բայց սխալ էր, երբ կարծում էր, որ դատավորները պարզապես կհարմարվեն նոր իրավիճակին: Բուն հարցն այն է՝ հարմարվել ինչի՞ն: Ըստ էության, ամենից վտանգավորները հենց այդ հարմարվող դատավորներն են, և ամենավստահելիները նրանք, ովքեր երբևէ որևէ իշխանության օրոք չեն փոխվում և միշտ հավատարիմ են մնում մասնագիտական սկզբունքներին: Խնդրեմ, այս նոր իրավիճակում որոշ դատավորներ մի կերպ ճողոպրեցին՝ ինքնաբացարկ տալով: Նրանք, ովքեր չհարմարվեցին և կալանքից ազատեցին Քոչարյանին, հիմա հալածյալի կարգավիճակում են, իսկ հարմարվածները, լավ գիտակցելով խաղի նոր կանոնները, կալանքի տակ են պահում նրան՝ խաչ քաշելով իրենց կոչման վրա:

Վերջապես, ճի՞շտ էր նա, երբ կարծում էր՝ չի կարելի քաղաքական գործիչների մասին կարծիք կազմել՝ ելնելով նրանց այս կամ այն պահին արած հայտարարությունից: Ճիշտ էր, վկա վերջին երկու տարվա իրադարձությունները: Ավելին, այդ իրադարձությունները  մեզ ցույց տվեցին այն դառը ճշմարտությունը, որ սկզբունքային, քաղաքականության դասական կանոններով առաջնորդվող և միշտ նույն բանն ասող քաղաքական գործիչները երբեք իշխանության չեն հասնում, այլ նրանք, ովքեր իրենց հայտարարություններով  մոլորեցնում են հանրությանը և իշխանության գալով անում են ճիշտ հակառակը:  

Եվ հենց այս տխուր իրականությունն էլ ցույց է տալիս, որ նա չարաչար սխալվում էր, երբ կարծում էր, թե իր հիմնական ախոյանները ընդդիմադիր կուսակցություններն են, հետևաբար պետք է ամեն ինչ անել նրանց թուլացնելու համար: Այդ դեպքում, այդ ամայացած քաղաքական դաշտում հայտնվում է մեկը՝ անլուրջ, դատարկախոս, թվացյալ անվնաս հրապարակախոսի կերպարանքով և լրջորեն, համբերատար զբաղվում է հասարակական կարծիք ստեղծելով, ընդ որում՝ միջոցների մեջ խտրություն չդնելով: Մանավանդ երբ ինքդ խաղից դուրս ես համարում ժողովուրդ կոչված հանրությանը և անտեսում քո ամենագլխավոր առաքելություններից մեկը՝ նրան կրթելու գործը՝ սկսած քաղաքացիական հասարակությունից մինչև ամենածայրամասային գյուղերի հովիվներն ու կթվորուհիները, սկսած առաջինդասարանցի աշակերտից մինչև օրը սերիալներ նայելով անցկացնող տնտեսուհիները: Եթե ոչ, այդ չկրթված, իր իրավունքներն ու պարտականությունները չիմացող, ինքնուրույն չմտածող, ամեն քարոզիչի հետևից գնացող  «ժողովրդին» զոմբիի վերածելն ու սեփական մութ նկրտումների իրականացման հզոր գործիք դարձնելն ընդամենը լավ սերտած տեխնոլոգիաների խնդիր է: Վկա մեր այսօրվա իրականությունը:

Անահիտ Հարությունյան  

 

Կարծիք կարծիք Ռոբերտ Քոչարյան 1998 թվական քաղաքական պայքար դատական իշխանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին