f

Անկախ

30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել-գցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ. 168.am


«Այս գիշեր ժամը 5-ի կողմերը 30 դիմակավորված անձինք մտան իմ տուն, գցեցին գետնին, քաշքշեցին մորս, նրան էլ խփեցին-գցեցին գետնին, ինձ էլ քարշ տալով՝ տնից հանեցին դուրս: »,- 168.am-ի  հետ զրույցում պատմեց Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանը:

«Քարշ տալով ահագին տեղ տարան, հետո նրանցից մեկին զանգեցին, հեռախոսով խոսելուց հետո ասաց՝ չէ, սա ինքը չի: Ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, թե էս ամեն ինչը ինչի համար է կատարվում, բայց երբ զանգեցի եղբորս՝ ասեցի՝ արի ինձ օգնության, եղբայրս եկավ, նրան այդ դիմակավորված մարդիկ տարան»,- ասաց Գրիգոր Մնոյանը՝ նշելով, որ ժամեր են անցել, բայց ոստիկաններից չի կարողանում պարզել, թե եղբորն ինչի համար և ուր են տարել:

Նրա խոսքով՝ իր հղի կնոջ ու մոր ներկայությամբ 30 համազգեստավոր տղամարդ իրեն բռնության է ենթարկել, դիմել ապօրինությունների, ահ ու սարսափ տարածել իր տանն ու հեռացել:

«Ամբողջ Նորատուսում համազգեստավոր մարդիկ են, չեք պատկերացնի, թե էստեղ ինչ է կատարվում, հիմա ողջ գյուղը դուրս է գալիս ճանապարհը փակելու, ու այսպես մեր դժգոհությունն ենք արտահայտելու իրավապահ մարմինների կատարած գործողությունների նկատմամբ»,- ասաց Մնոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ըստ մամուլի տեղեկությունների նրանք ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով փորձել են կտրել նրանց երկուսի պարանոցները:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հիվանդանոցում որեւէ մեկը չի սպանվել:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն Նորատուս Գեղարքունիքի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԳՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հավատում է, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ եզրահանգումներ կանի
«Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները
Արամ Սարգսյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանի թիմին
Ոստիկանությունը 3500-ից ավելի տեղեկանք է տվել պատգամավորի թեկնածուներին
Սևանի մակարդակը նախորդ տարվա ցուցանիշի վրա է. գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել
«Հայաստան» դաշինքի առաջնորդները հանդես կգան համատեղ ասուլիսով
«Մենք պարտվեցինք երկրորդ անգամ. թշնամուն եւ ինքներս մեզ։ Երեւի Ազգն ավարտվեց Շառլ Ազնավուրի գնալու հետ միասին». Ռաֆայել Հովհաննիսյան
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկին կզրկեն տիտղոսից
Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով
Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են Ադրբեջանում ԱԹՍ արտադրություն կազմակերպելու հնարավորությունը
Հարավկովկասյան երկաթուղին հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին
Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը. Թևան Պողոսյան
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթն է ընդունել
Մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով
Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
«Դադար կվերցնենք». «Լուսավոր Հայաստանը» հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների արդյունքների վերաբերյալ. NEWS.am
Հունիսի 18-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 264 դեպք
Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ
Կրեմլը հետեւում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին
2018-ի համեմատ Նիկոլ Փաշինյանը ստացել է 197 հազարով ավելի պակաս քվե
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին մեղադրում է Լաչինում անտառների կանխամտածված ոչնչացման մեջ
ՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում եւ Երեւանում, իսկ «Պատիվ ունեմը»՝ Արարատում
Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. Նաիրի Հոխիկյան
Ավելին
Ավելին