f

Անկախ

Ներողություն եմ խնդրում Անի Սամսոնյանից. Թևան Պողոսյանի գրառումը


Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուրիշների փոխարեն ներողություն խնդրելու համար ինձ մեկ անգամ չեն ծաղրել։ Ասում են` ներողություն խնդրելն ուժեղների հատկանիշ է, բայց թույլ տվեք մեկ այլ տեսանկյունից դիտարկել այս երևույթը։ Լավ է, երբ սխալ անելուց գիտակցում ես այն ու գիտակցում են ներողություն հայցելու անհրաժեշտությունը։ Բայց արդյո՞ք հասկացել ես ում ես վիրվորել և ումից պետք է ներողություն խնդրես։ Հաստա՞տ հասկացել ես ում ես վիրավորել, ինչ-որ կոնկրետ մեկի՞ն, ողջ հանրությա՞նը, գուցե անհասկանալի ու անշոշափելի մի միավորի՞, կամ միգուցե ինչ-որ արժե՞ք ես ոտնահարել։

Դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում անհատը, ով թիրախավորում է անհատի, բայց ներողություն է խնդրում հանրությունից, կամ երբ արհամարհում է ազգային արժեք, սակայն ներողություն է խնդրում միայն մեկից։ Ասում են՝ շատ թուրքեր ներողություն են խնդրում իրենց հարևան հայից, բայց ժխտում են հայ ազգի հանդեպ գործած իրենց հավաքական սխալի համար։ Չգիտեմ, թե երբ ենք սովորելու, որ եթե գիտակցել ես, թե քո ներողության հասցեատերն ով է, ու սխալն իր հանդեպ ես գործել, ապա նրանից էլ ներողություն պետք է խնդրել։

Բայց ամենագլխավորը. հանկարծ քաղաքական մշակույթ չդարձնեք իրար վրա հարձակվելն ու հետո հանրությունից ներողություն խնդրելը։ Դուք հանրությանն այլ բան եք խոստացել։ Վերհիշելու համար պարզապես վերընթերցեք ձեր նախնտրական ծրագրերը։ Ու սկսեք դրանք կյանքի կոչել։ Թե ինչ է եղել նախկինում, գիտենք արդեն ու բոլորս գիտենք, ձեզ ընտրել ենք ապագան կառուցելու համար։

Դուրս եկեք անցյալից։ Եթե այն լավը լինել, հիմա ԱԺ-ն դեռ 6-րդ գումարման խորհրդարանը կլիներ։

Ապագան պետք է կերտել բոլոր առումներով՝ քաղաքական մշակույթի, ծրագրերի, միասնականորեն արարելու տեսանկյուններից։

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում Անի Սամսոնյանից ու բոլոր այն կանանցից, ում իրենց քաղաքական գործունեության ընթացքում տղամարդիկ անձնական վիրավորանք են հասցրել։ Ներողություն...

Թևան Պողոսյան ՖԲ Գրառում

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին