f

Անկախ

​Կանայք և իշխանությունը. երկու հայացք


Մարտ Հելմեն

Էստոնացի քաղաքական գործիչ, ՆԳՆ ղեկավար Մարտ Հելմեն մեծ աղմուկ է առաջացրել իր արտահայտություններով Ֆինլանդիայի նորընտիր վարչապետ Սաննե Մարինի մասին:

 Հելմեն հիշել է Լենինի խոսքերը իշխանությունում խոհարարուհիների մասին և հայտարարել է, որ «կարմիրները» փորձում են ոչնչացնել ֆիննական պետությունը: Իսկ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ կանայք անհերքելիորեն տղամարդկանցից լավն են, և պնդել է, որ եթե աշխարհի յուրաքանչյուր երկրում կանայք կառավարեին, կենսամակարդակն ընդհանուր առմամբ կբարձրանար:

Դեկտեմբերի 15-ին Մարտ Հելմեն մասնակցել է "Räägime asjast" («Խոսենք գործի մասին») հաղորդմանը, որում խոսք է եղել Ֆինլանդիայի նոր կառավարության և վարչապետ Սաննե Մարինի մասին:

«Այն բանից, ինչ տեղի է ունեցել Ֆինլանդիայում, պարզապես մազերդ բիզ-բիզ են կանգնում: Այդ կապակցությամբ ես հիշեցի Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքը, թե յուրաքանչյուր խոհարարուհի կարող է նախարար դառնալ,- մեջբերել է Հելմեին էստոնական Postimees թերթի ռուսերեն օնլայն տարբերակը:- Այնտեղ հենց տեսնում ենք, թե ինչպես է վաճառողուհին բարձրացել մինչև վարչապետի պաշտոնը և ինչպես ուրիշ փողոցային ակտիվիստներ և չկրթված մարդիկ դարձել են կառավարության անդամ»:

«Կարմիրները (...) եկել են իշխանության և փորձում են լուծարել ֆիննական պետությունը»,- Հելմեի այս խոսքն էլ մեջբերել է Delfi կայքէջի էստոներեն տարբերակը:

Սաննա Մարին
 Սաննե Մարին

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը պատասխանել է նրան իր ֆեյսբուքյան էջում. «Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով: Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է շատ բանի հասնել համառ աշխատանքով: Կարող ես լինել վարչապետ, եթե ուզում ես վարչապետ լինել: Առանց բանվորների Ֆինլանդիան չէր կարող գոյատևել: Ես հպարտանում եմ յուրաքանչյուր աշխատակցի, պրոֆեսիոնալի և ձեռնարկատիրոջ աշխատանքով»:

Իսկ Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսոնն արտահայտվել է թվիթերում: «Դա կարելի է գործածել Ֆինլանդիայի՝ որպես երկրի բրենդ ստեղծելու համար: Ֆինլանդիա՝ երկիր, որտեղ խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ»:

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը զանգել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստեին և ներողություն է խնդրել, նաև խնդրել է նույնը փոխանցել վարչապետին: Հրապարակային ներողություն են խնդրել նաև արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովը և արտգործնախարարը: Ընդդիմադիր Բարեփոխումների կուսակցությունը պահանջել է Հելմեի հրաժարականը, հակառակ դեպքում խոստացել է նախաձեռնել անվստահության քվեարկություն: Իսկ եվրապատգամավոր Յանա Տիիմը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Հելմեն ճիշտ չի մեջբերել Լենինի խոսքը: Իրականում Լենինն ասել է, որ յուրաքանչյուր խոհարարուհու կարելի է սովորեցնել պետություն կառավարել: Յանա Տօօմը, լինելով վարչապետական Կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչ, հարց է տվել, թե ինչ գործ ունի Հելմեն կառավարությունում: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն էլ գրել է ֆեյսբուքում, որ Ֆինլանդիան Էստոնիայի դաշնակիցն է և նշել է առաջին դրական հաղորդակցությունը Ֆինլանդիայի նոր գործընկերոջ հետ:

Այս համատարած ճնշման տակ, ի վերջո, Հելմեն, թեպետ չուզենալով, ներողություն է խնդրել:

Բարաք Օբամա
Բարակ Օբամա

Ելույթ ունենալով Սինգապուրում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թեպետ կանայք կատարյալ չեն, «անտարակուս ավելի լավն» են, քան տղամարդիկ:

Օբաման նշել է, որ աշխարհում խնդիրների մեծ մասը ստեղծում են տարեց մարդիկ, հիմնականում՝ տղամարդիկ, որոնք կառչում են իշխանությունից:

ԱՄՆ 44-րդ նախագահը նաև խոսել է քաղաքական բևեռացման և սոցցանցերը որպես կեղծ տեղեկություններ տարածելու գործիք օգտագործելու մասին:

Փակ միջոցառման ժամանակ, որը նվիրված էր ղեկավարման խնդիրներին, Օբաման խոստովանել է, որ լինելով իշխանության ղեկին՝ հաճախ է մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն կանայք կառավարեին:

«Կանա՛յք, ուզում եմ ասել ձեզ, որ դուք կատարյալ չեք, այդուհանդերձ կարող եմ անվարան պնդել, որ դուք մեզնից լավն եք: Ես բացարձակապես համոզված եմ, որ եթե մի երկու տարի մոլորակի յուրաքանչյուր երկիր կանայք ղեկավարեին, ապա դուք դեպի լավը նշանակալի փոփոխություններ կտեսնեիք ամեն ինչում, սկսած կենսամակարդակից մինչև ուրիշ ցուցանիշները»,- ասել է նա:

2017 թ. լքելով Սպիտակ տունը՝ Օբաման կնոջ հետ ստեղծել է հիմնադրամ, որն օգնում է սկսնակ քաղաքական առաջնորդներին ամբողջ աշխարհում: Անցած շաբաթ Բարաք և Միշել Օբամաներն այդ հիմնադրամի աշխատանքների շրջանակներում եղել են Կուալա Լումպուրում:

Աղբյուրը՝ bbc.com/russian

Ֆինլանդիա ԱՄՆ Սաննե Մարին Մարտ Հելմե Բարաք Օբամա

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին