Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 919-ով։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակված է 12 հազար մարդ, ապաքինվել է գրեթե երկու հազար մարդ, մահացել է 79 մարդ:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Վերջին տվյալներով՝ աշխարհում COVID-19- ով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը։