f

Անկախ

Ոսկու առքուվաճառքով զբաղվող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է Դատախազություն


Ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ վստահությունը չարաշահելու եղանակով մեկ այլ ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են  վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով  «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները,  նշված ընկերության ոսկեգործական իրերի առեւտրի կենտրոնում ունենալով վարձակալած տարածք՝ ոսկերիչներին ապահովել է ոսկիով:  2011թ. հունիսի  29-ին ՍՊ ընկերության եւ բանկի միջեւ կնքվել է վարկային գծի պայմանագիր, ինչպես նաեւ՝  նույն օրը նույն բանկի, ՍՊ ընկերության եւ «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերության միջեւ կնքված երաշխավորության պայմանագրով՝ «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերությունը հանդիսացել է ՍՊ ընկերության չկատարած պարտավորությունների երաշխավորը:

ՍՊ ընկերության տնօրենը, վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նախնական դիտավորությամբ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ին ոսկու ստանդարտացված ձուլակտորների առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 156.929.500 ՀՀ դրամ արժողության  7 ստանդարտացված  ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել   է «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Այնուհետեւ՝ նույն օրը՝ ժամը 16:34-ին, առանց կատարելու մյուս 3 ստանդարտացված ձուլակտորների՝ 67.255.500 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը, վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ «Վաղարշ եւ Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես  խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

2012թ. նոյեմբերի 28-ին ՍՊ ընկերության տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  եւ հայտարարվել է հետախուզում:

2019թ. հունիսի 11-ին  վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին  եւ  տեղափոխվել  «Արմավիր» ՔԿՀ: 2020թ. փետրվարի 27-ին  առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերեւույթ կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ Քննչական կոմիտե

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին