f

Անկախ

«Ինչպես սկսել ենք, նույնկերպ շարունակելու ենք». Մարության


Ինչպես սկսել ենք մեր աշխատանքը կադրային քաղաքականության հարցում, նույն կերպ շարունակելու ենք. շատ ճիշտ սկզբունքներ ենք վերցրել, որ ամենակարեւորը մարդու պրոֆեսիոնալիզմն է, այսինքն արդյոք այդ անձը կարող է օգուտ տալ համայնքին, թե ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Երկրորդ, որ ինքն իր պարտականությունները պատշաճ կատարի եւ հատուկ չխանգարի մարմնի գործունեությանը, հատուկ վնաս չտա համայնքին, աշխատակազմին եւ Երեւանի բնակչությանը: Եթե այս երկու չափանիշին համապատասխանում է, անձը կարող է աշխատել: Եթե այս պահին չի զբաղվում կոռուպցիայով, այս պահին լծված է ամբողջ ուժերով աշխատանքին, ինքը պետք է աշխատի մինչեւ այն պահը, երբ էլ չի կարող օգուտ տալ եւ շեղվում է ճիշտ ուղուց:

Իսկ թե մարդը եղել է ՀՀԿ-ական, դրանից առաջ ՀՀՇ-ական, դրանից առաջ կոմունիստ, թե այլ կուսակցությունների մեջ, դա կարեւոր չէ: Հեղափոխությունը հենց դրա համար է եղել, որ մենք ասում ենք քաղաքականությունը եւ պրոֆեսիոնալիզմը չի կարելի խառնել: Մենք շատ հաճախ ասում էինք՝ էս մարդն ընդդիմադիր է, դրա համար գործից հանեցին: Եթե աշխատանքից հետո ինչ-որ մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, որը չի խանգարում իր աշխատանքին, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալ իր պատկերացումները քաղաքականության մասին»,-ընդգծեց նա:

Երևանի քաղաքապետարան Հայկ Մարության

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին