CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ինքը «երբեք չի մտածել ընտրությունների ամսաթիվը փոխելու մասին»:
Նրա կարծիքով՝ նոյեմբերի 3-ը « շատ լավ թիվ» է:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի մրցակից Ջո Բայդենը մեղադրել էր պետության ներկայիս ղեկավարին քվեարկությունը չեղյալ հայտարարելու փորձի մեջ: