Հաշմանդամների ավտոմեքենաների կայանման համար նախատեսված տեղում կայանելը չի կարող համարվել ընդամենը սխալ վայրում կայանում, որի տուգանքը 5 հազար դրամ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Չի կարող այդպես լինել, առնվազն 20 հազար դրամ պետք է լինի, եթե ոչ ավելի: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ բավական բարձր տուգանքներ են գործում՝ 300 դոլարին կամ եվրոյին համարժեք են այս կարգի խախտման համար: Բնականաբար, մեզ մոտ այդ կարգի բարձր չեն կարող լինել, բայց եթե 20-30 հազար դրամի տուգանք սահմանվի եւ մեր ՃՈ-ն հետեւից, կարծում եմ՝ արդյունք կտա»,-ասաց Մարությանը: