Worldometers հաշվիչի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ երկրում մահացել է 56 հազար մարդ, բուժվել է 137 հազար հիվանդ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն աշխարհում մահացությունների և վարակվածների թվով առաջին տեղում է։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: