Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու հերթական նիստի սկզբում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ում մտահղացումն է եղել ապրիլի 24-ի վիրտուալ երթը։
«Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և ամբողջ հայությանը հնարավորություն տվեց մասնակից լինել մի երթի, որն ամեն տարի մենք ֆիզիկապես իրականացրել ենք։ Այս տարի այդ ամենը չիրականացավ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշեց Մարությանը։
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին, ինչպես նաև Մշակույթի, Կոմունալ վարչությունների աշխատակազմերին, Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպությանը։