f

Անկախ

Կորոնավիրուսի վարակման 59 նոր դեպք. մեկ մահ,18 առողջացած


Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Հայաստան նոր կորոնավիրուս ՖԲ Գրառում Ալինա Նիկողոսյան

Այլ հոդվածներ հեղինակից