The Tablet պարբերականի փոխանցմամբ՝ ճարտարապետների մի խումբ Նոտր Դամի տաճարի հրդեհից հետո վերականգնման շինհրապարակ է այցելել, որպեսզի կազմեն աշխատանքների հետագա ընթացքը: Գրում է Gazeta.ru-ն։
Մարտի սկզբին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների րջանակներում տաճարում բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել էին:
Այս շաբաթ մասնագետները պետք է ստուգեն հարթակը և կատարեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ հաջորդ շինարարների ժամանման համար:
Հրապարակման համաձայն, ակնկալվում է, որ մայիսի սկզբին մոտ 50 աշխատող կվերադառնա տաճարի վերականգնման աշխատանքներին:
Տաճարի վերականգնման ավարտի ժամկետը դեռևս չի փոխվել, և ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2024 թ․: